ՔՊ-ական խունտան և նրա պնակալեզ ուղեկիցները փրփուրը բերաններից շաղ տալով, չեն դադարեցնում սրբազան շարժման դեմ պայքարը, որը վերածվել է կենաց մահու առճակատման։ Հնարավոր քարոզչական բոլոր խողովակներով հանրությանը փորձում են համոզել, որ շարժումն այլևս ինքնանպատակ ժամանց է դարձել, կորցրել է իր սրությունը, և կամ պարզապես մարել է։
Հարգելի հայրենակիցներ, հավատացնում եմ Ձեզ, որ Բագրատ սրբազանի կողմից առաջնորդվող շարժումը ու միայն չի մարել այլև կնքել է իր առաջին, ինստիտուցիոնալ ներառական հաղթանակը, որի մասին կարծես ոչ ոք չի էլ գրում կամ արտահայտվում։ Դա բավականին լայն հանրային շերտերին առընչվող հաղթանակ է, և խոսքը վերաբերվում է Երևան քաղաքում տրանսպորտով երթևեկության գնի բարձրացման որոշման առկախմանը։
Երկու օր առաջ Երևան քաղաքի ավագանու ՔՊ կույտի ներկայացուցիչը հայտարարեց, որ նոր ավտոբուսների ներկրման ժամկետների փոփոխության արդյունքում անհնար է տոմսային նոր համակարգի ներդնումը և երթևեկության գնի թանկացումը սեպտեմբերի մեկից։ Ավելին, այդ ժամկետը տեղափոխվել է վեց ամսով, հավանաբար մինչև 2025 թվականի փետրվար։
Սա իրական մեծ հաղթանակ է, որովհետև ազգակործան խմբակը նահանջեց իր իսկ ավագանու որոշումից և նահանջի պատճառը բացարձակապես սրբազան շարժման հաջողությունն է: Վախից չորացած, ոստիկանական պատի հետևում ծվարած ՔՊ աղանդապետը գիտակցում է, որ իրենց իսկ ոչ պոպուլյար որոշման դեմ ընդվզումը լինելու է ահռելի ու քշելու է և՛ իրեն, և՛ յուր խմբակը։
Պատկերացրեք, թե ինչ էր կատարվելու սեպտեմբերի մեկից, երբ սրբազանի աջակիցներին միանային հարյուր հազարավոր ոչ քաղաքական քաղաքացիներ։
Վստահ եղեք, որ տրանսպորտի գնի թանկացման շարժմանը միանալու էին նաև ոստիկանների ընտանիքները։
Սա սրբազանի առաջին խոշոր հաղթանակն է և պետք է դրա մասին խոսել ժողովրդի հետ։ Այս հաղթանակը վկայում է, որ սրբազան պայքարի վերջնական անխուսափելի հաղթանակի համար անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել սոցիալական տնտեսական հարցերին, որոնք հուզում են հարյուր հազարավոր շահառուների։
Միայն հանրության բոլոր շերտերի հետ թիրախային աշխատանքը հնարավոր կդարձնի հաղթանակը ազգակործան ուժերի դեմ։
Դեպի նոր հաղթանակներ։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ